Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները


Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմ, արխիվ

Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմ, արխիվ

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում: Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում երեկ հանդիպելով շվեդ պաշտոնակից Մարգոտ Վալստրյոմի հետ։

Նալբանդյանը փաստել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։

Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, անդրադարձել հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG