Մատչելիության հղումներ

Վաղվանից Հայաստանի տարածքում ամենուրեք ձյուն կտեղա, 10-12 աստիճանով կցրտի


Դեկտեմբերի 3-5-ը Հայաստանի տարածքում ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում, փոխանցում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երկրի տարածքում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-5-ը շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: Այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-5-ը կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: Այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG