Մատչելիության հղումներ

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Գորիս-Կապան ճանապարհին մառախուղ է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG