Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում


Հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, 1-ը դեկտեմբերի, 2015թ.

Հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, 1-ը դեկտեմբերի, 2015թ.

Երեքշաբթի օրվա հանրահավաքին հաջորդած՝ Երևանի փողոցներով երթից հետո «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի ներկայացուցիչները և ցուցարարները ուշ երեկոյան վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ընդդիմադիր շարժումը նստացույց հայտարարեց։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ չորեքշաբթի կեսօրին կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և կտեղեկացնեն տեղի ունեցած իրադարձությունների և իրենց ծրագրերի մասին։

Այնուհետև Ազատության հրապարակում մնացին միայն նստացույցի մասնակիցները։

Երևանի քաղաքապետարանը, հիշեցնենք, «Նոր Հայաստան»-ին արգելել է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG