Մատչելիության հղումներ

Անսթափները նրանք են, ովքեր անօրեն հրամաններ են տալիս․ Հովհաննիսյան


«Մեզ մոտ չկա ոչ միայն սադրանք, այլ կատարյալ սթափություն է: Անսթափները նրանք են, ովքեր անօրեն հրամաններ են տալիս և քաղաքացիների գույքի վրա, ազատ տեղաշարժի վրա՝ վախից դրդված՝ սահմանափակում և սահմանադրական խախտում են իրականացնում: Ի՞նչ է նշանակում վարորդներ վախեցնել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Նոր Հայաստան» շարժմանը միացած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

«Այդ հաղորդագրությունը ինքնին սադրանք է, սադրիչ է: Իրենք միտումնավոր ապատեղեկացնում են ժողովրդին: Այստեղ կա կարգապահություն, և ով որ սադրանք է ասում, սադրիչ է: Ես հերքում եմ դա և ասում եմ, որ թող մեզ հետ սադրանքի լեզվով չխոսեն», - հավելեց նա:

«Հետադարձ կոչ եմ անում պարոն Գասպարյանին, որ ամեն մեկը թող իր գործի մեջ լինի: Դուք ևս սթափ եղեք, Ձեր ղեկավարությունը սթափ լինի: Մենք սթափ ենք: Այո՛, փոքր երկիր ենք, բայց մի սպառնացեք մեզ և սթափության դասեր չտաք: Սա իրավատեր ժողովուրդ է: Դուք դադարեցրեք կուսակցապետության ձեր պաշտպանությունը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, քիչ առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասված էր․ - «ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG