Մատչելիության հղումներ

logo-print

ՀԽ անդամները ոստիկանություն են տարվել «հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով»


Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանը բաժին են տարվել «Հավաքների ազատության» մասին օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով»։

Ավելի վաղ «պարզաբանումների համար» ոստիկանություն էր տարվել նաև քաղաքացի Միքայել Նահապետյանը:

Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG