Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:

Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է :

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG