Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Երթևեկությունը հանրապետության ճանապարհներին կատարվում է սովորական ռեժիմով


Ոստիկանությունը հայտարարում է, որ «Նոր Հայաստան»-ի հաղորդագրությունն այն մասին, թե շարժումը ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին, իրականությանը չի համապատասխանում։

«Երթևեկությունը հանրապետության ճանապարհներին կատարվում է սովորական ռեժիմով, ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները։ Կոչ ենք անում անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չգցել քաղաքացիներին և անվստահության մթնոլորտ չստեղծել», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG