Մատչելիության հղումներ

Տաջիկ տաքսու վարորդին սպանած ռուս զինծառայողների դատավճիռը անփոփոխ է մնացել


Ռուս զինվորների կողմից սպանված տաքսու վարորդ Ռախիմջոն Տեշաբոևը, արխիվ
Ռուս զինվորների կողմից սպանված տաքսու վարորդ Ռախիմջոն Տեշաբոևը, արխիվ

Ռուսաստանի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել Ուրալի օկրուգի արտագնա զինվորական դատարանի վճիռը, որը մեղավոր է ճանաչել ազգությամբ տաջիկ տաքսու վարորդին սպանած ռուսաստանցի երկու զինծառայողներին, ովքեր երկարատև ազատազրկման էին դատապարտվել։

Այդպիսով Իլդար Սախապովը բանտում կանցկացնի 13 տարի, իսկ Ֆյոդոր Բասիմովը, ով նաև մեղավոր է ճանաչել սպանվածի փողերը գողանալու մեջ, ազատազրկվել է 17 տարով։

40-ամյա Ռախիմջոն Տեշաբոևի դիակը՝ ծակծված դանակի բազմաթիվ հարվածներով, հայտնաբերվել է 2014 թվականի օգոստոսի 19-ին՝ Դուշանբեի արվարձաններից մեկում։ Ըստ հետաքննության՝ սպանության հիմնական դրդապատճառը եղել է 103 հազար ռուբլու պարտքը, որը վերցրել էր ռուսաստանցի զինծառայող Ֆյոդոր Բասիմովը։

Սա միակ դեպքը չէ, երբ Տաջիկստանում տաքսիստը զինված հարձակման է ենթարկվում երկրում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG