Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստան է այցելել Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG