Մատչելիության հղումներ

Թուրքիայում սովորող ռուսաստանցի ուսանողները կվերադառնան հայրենիք


Թուրքիա - Ստամբուլի համալսարանը, արխիվ

Թուրքիա - Ստամբուլի համալսարանը, արխիվ

Ռուսաստանցի ուսանողները, որոնք Թուրքիայում են ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում, առաջիկայում կվերադառնան հայրենիք: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի առավոտյան նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բուհերից 44-ում դադարեցվել է թուրքական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Հաղորդվեց նաև «Ինոստրանկա»-ին կից գործող ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակման մասին:

Կրթության նախարար Դմիտրի Լիվանովը հայտարարել է, որ ռուսական բուհերին հանձնարարվել է դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունն ու չեղարկել ուսանողների և դասախոսների պլանավորված այցերը Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG