Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողով. Առաքել Մովսիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգը


Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը միաձայն որոշեց, որ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը։

Առաքել Մովսիսյանի դեմ, հիշեցնենք, դիմում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանձնաժողովն էլ վարույթ էր ընդունել այն։

Հանրապետական պատգամավորը ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG