Մատչելիության հղումներ

Աբովյան - Երևան երթուղայիններն ու ավտոբուսները չեն աշխատում


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կանգառներում մարդկանց կուտակումներ են նկատվում։ Կանգառներից մեկում հավաքվածներն «Ազատության»-ը փոխանցեցին, որ դեպի Երևան տրանսպորտը չի աշխատում։

Երթուղայիններից մեկի կարգավարական կենտրոնից (դիսպետչերանոց) խուսափեցին «Ազատության»-ը որևէ պարզաբանումներ ներկայացնել։ Իսկ ճաշարանում հավաքված վարորդները միայն ասացին, որ առավոտյան իրենց տեղեկացրել են, թե ավտոբուսներն այսօր չեն աշխատում։

Աբովյանցիներն «Ազատության»-ը ասացին, որ Երևան են գնում կամ տաքսիներով, կամ փողոցում պատահած անհատական մեքենաներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG