Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ Աֆղանստանի ուժայինները հմտորեն պայքարում են թալիբների և ԻՊ-ի դեմ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 30-ը նոյեմբերի, 2015թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 30-ը նոյեմբերի, 2015թ․

Աֆղանստանի անվտանգության ուժերը հմտորեն պայքարում են թալիբների և «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների դեմ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է վարժեցնել, աջակցել Աֆղանստանի ուժայիններին:

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներին կոչ է արել 2016 թվականին ևս պահպանել զորքերի նույն քանակն Աֆղանստանում:

Փոխանցելով Աֆղանստանի նախագահի խոսքերը՝ Ստոլտենբերգն ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն է՛լ ավելի է ակտիվացել տարածքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG