Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցել է «Կլիմայի փոփոխության մասին» 21-րդ համաժողովին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ:

Բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:

Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար։

«Բանախոսները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որպեսզի Երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա», - ասված է հաղորդագրությունում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG