Մատչելիության հղումներ

Մինչև դեկտեմբերի 4-ը՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 4-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում և Շիրակի մարզում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG