Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ


Էլդար Ռյազանով, 2007թ․

Էլդար Ռյազանով, 2007թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է․ - «Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին: Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը: Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG