Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «հաշվի կառնի ՀՀ կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները» բացահայտված խմբի առնչությամբ


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:

«Ներկայումս մենք չգիտենք, թե արդյոք այս ձերբակալությունները որևէ սպառնալիք ներկայացնում էին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»,- դեսպանատնից փոխանցեցին «Ազատությանը»։

ԱՄՆ-ի դեսպանատունը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին քննության զարգացումների և ներքին անվտանգության միջոցների հետ կապված ցանկացած փոփոխության մասին տրամադրել հնարավորինս թափանցիկ տեղեկատվություն և հասարակության շրջանում ապահովել հանգստության ու մասնակցության մթնոլորտ՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:

Անցած շաբաթ երևանյան առանձնատներից մեկում հայտնաբերվեց զինված խումբ, որը, Ազգային անվտանգության ծառայության փոխանցամբ, ծրագրել էր հանցագործություններ քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ, այդ թվում՝ սպանություններ։ Իրավապահները հայտնում են, որ կալանավորվել են բացահայտված խմբի բոլոր 21 անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG