Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը մերժվեց


Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։

«Հայկի բողոքը անհիմն է։ Պատժաչափը ողջամիտ է և դրանով կվերականգնվի սոցիալական հավասարությունը», - ներկայացնելով միջնորդություն՝ ասաց դատախազ Վահե Ասատրյանը։

Հիշեցնենք, այս տարվա սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը Հայկ Կյուրեղյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։

32-ամյա Կյուրեղյանը ազատազրկված է անցյալ տարվա հունիսից, երբ Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG