Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը շնորհավորել է Ռուբեն Գևորգյանցին 70-ամյակի առթիվ


Ռուբեն Գևորգյանց

Ռուբեն Գևորգյանց

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

«Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում մասնավորապես գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG