Մատչելիության հղումներ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բոյկոտում է ստամբուլյան մրցաշարը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է Սոչիում անցկացվող սամբոյի մրցաշարին, օգոստոս, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է Սոչիում անցկացվող սամբոյի մրցաշարին, օգոստոս, 2015թ․

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝«որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»: Ինչպես ասված է սամբոյի Միջազգային և Եվրոպական, Համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հղած նամակում, համապատասխան որոշումը ֆեդերացիայի գործկոմը կայացրել է նոյեմբերի 28-ին:

Նշենք, որ Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին նույն պատճառով չմասնակցելու որոշում ավելի վաղ կայացրել էր Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG