Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր․ «Դինքի սպանությունը ծածկեցիք՝ հանցագործությունը կրկնվեց»


Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել, ասելով՝ «Բարև ձեզ»:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով թուրքական Milliyet պարբերականը, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) պատգամավոր Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Էլչիին նմանեցրել է «Ակոս»-ի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր:

Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` ասելով. - «Այս պետության վրա երեք մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել դա: Եթե չմաքրենք, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը ծածկեցիք, այդ պատճառով էլ հանցագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց»:

«Թահիր Էլչին Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է: Եթե պետությունը հանցագործություն կատարի, ո՞վ է բացահայտելու, ո՞վ է վերահսկելու», - ընդգծել է Գարո Փայլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG