Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը


Հայաստան - Ռուսական МиГ-երը «Էրեբունի» օդային ռազմաբազայում, Երևան, նոյեմբեր, 2015թ․

Հայաստան - Ռուսական МиГ-երը «Էրեբունի» օդային ռազմաբազայում, Երևան, նոյեմբեր, 2015թ․

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի» օդային ռազմաբազայում չորրորդ սերնդի МиГ-29 արդիական կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց դասային որակավորումը:

Ինչպես հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը, ընթացիկ տարում բոլոր երիտասարդ օդաչուները պլանային վերաուսուցում են անցել МиГ-29СМТ օդանավերով, կատարել հարթավայրային տեղանքում թռիչքի անհրաժեշտ նորմերը, մշակել ցամաքային և օդային թիրախների նկատմամբ սպառազինության կիրառումը և պարաշյուտով երկուական թռիչք կատարել:

Ներկայումս բոլոր օդաչուները պատրաստ են իրականացնել գործնական վարժություններ պարզ և բարդ եղանակային պայմաններում, իսկ մինչև այս տարվա վերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն որակավորման երրորդ կարգի օդաչուի կատեգորիա ստանալու նորմատիվները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG