Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը խոստանում է պատժել քուրդ իրավապաշտպանի մարդասպաններին


Թուրքիա -- Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում Ստամբուլի կենտրոնական Իստիկլալ պողոտայում հայտնի իրավապաշտպանի սպանության դեմ բողոքի ցույցը ցրելու համար, 28-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիա -- Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում Ստամբուլի կենտրոնական Իստիկլալ պողոտայում հայտնի իրավապաշտպանի սպանության դեմ բողոքի ցույցը ցրելու համար, 28-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոստացել է պատժել առաջատար քուրդ փաստաբան և իրավապաշտպան Թահիր Էլչիին սպանողներին։

Էլչին սպանվել է նոյեմբերի 28-ին՝ Դիարբեքիրում, երբ անհայտ անձինք կրակ են բացել և տեղի ունեցած փոխհրաձության ժամանակ նաև զոհվել է երկու ոստիկան։

Դավութօղլուն ասել է, որ առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Էլչիի դեմ մահափորձ է կատարվել, թե՞ նա տեղի ունեցած փոխհրաձգության պատահական զոհ է։

Հայտնի իրավապաշտպանի սպանությունը ցույցերի պատճառ է դարձել Թուրքիայի մի շարք քաղաքներում։ Ստամբուլում ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել շուրջ 2000 ցուցարարներին ցրելու համար։

Ի դեպ՝ Էլչիին ազատազրկում էր սպառնում այն բանից հետո, երբ նա ուղիղ եթերում հայտարարել էր, թե Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG