Մատչելիության հղումներ

Անկարան պատրաստվում է Մոսկվային հանձնել ռուս օդաչուի մարմինը․ նա զոհվել էր նոյեմբերի 24-ին, երբ Թուրքիան խոցել էր ռուսական Су-24 ինքնաթիռը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ օդաչուի մարմինը նոյեմբերի 29-ին սահմանային Հաթայ մարզ է բերվել «Թուրքիայի ջանքերով» և օդանավով կուղարկվի Ռուսաստան։

Թուրքիան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը հատել է իր օդային սահմանը և անտեսել է նախազգուշացումները, ինչից հետո թուրքական կործանիչները խոցել են այն։ Միջադեպի Երկու երկրների հարաբերությունները սրվել են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը անվանել է «հարված թիկունքից»։ Ռուսաստանը պնդում է, որ ինքնաթիռը սահմանը չի հատել, նախազգուշացումներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG