Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել սիրիացի թուրքմեններին


Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ Սիրիայում հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, արխիվ

Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ Սիրիայում հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, արխիվ

Ռուսական օդուժը նախօրեին առնվազն 17 օդային հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածքներում բնակվող սիրիացի թուրքմեններին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները:

Գործակալությունը փոխանցում է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդումն այն մասին, որ սիրիական Սալմա, Հմամ և Քեսլադշուկ քաղաքներում ոչնչացվել են բունկերներ, ռազմամթերքի պահեստներ, հրամանատարական կետեր:

Իրավապաշտպանների տվյալներով, այդ քաղաքներում հիմնականում էթնիկ թուրքմեններ են բնակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG