Մատչելիության հղումներ

Նորվեգիան խստացրել է միգրացիոն օրենսդրությունը


Նորվեգիայի իրավապահները երկրից արտաքսել են ապաստան հայցող՝ Պակիստանի 30 քաղաքացիների: Պակիստանում նորվեգական դեսպանատան միգրացիոն հարցերով բաժնի ներկայացուցիչ Թորբեն Եսկելունդը «Ազատության» պակիստանյան ծառայությանը հայտնել է, որ արտաքսվածների թիվը կարող է աճել:

Նրա խոսքով՝ Նորվեգիայից ապաստան են հայցել Պակիստանի շուրջ 400 քաղաքացիներ: Եսկելունդը հավելել է, որ շուրջ 300 փախստականներ Նորվեգիա են հասել Ռուսաստանով:

Աֆղանստանից, Սիրիայից և Իրաքից փախստականների աննախադեպ հոսքը կանխելու նպատակով Նորվեգիան խստացրել է միգրացիոն օրենսդրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG