Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլ»-ի գործն ուղարկվեց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան


Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, արխիվ
Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, արխիվ

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործը նոյեմբերի 27-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել են դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն, Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Գորիսի բնակիչներ՝ եղբայրներ Մուշեղ և Հարություն Զաքարյաններին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Ծեծկռտուքի հետևանքով Գորիսի բնակիչ Հարություն Զաքարյանը, իր պնդմամբ՝ կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ նրա եղբայր Մուշեղը քթի կոտրվածք է ստացել: Հարություն Զաքարյանի ցուցմունքի հիման վրա Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը շուրջ չորս ամիջ առաջ կալանավորվել էր: Ավելի ուշ ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց և հայտարարեց, որ ինքն է Հարությունի աչքին հարվածել, ինչից հետո Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG