Մատչելիության հղումներ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբին անդամակցելու մեջ մեղադրվող 21 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այցելել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով սեփական նախաձեռնությամբ էր եկել դատարան` ստուգելու, թե որքանով են պաշտպանվում ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող զինված խմբի անդամների իրավունքները:

Ըստ գործակալության, 21 անձանց թվում էին «հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որպես քույրեր ներկայացող Ասյա Մկրտչյանը և Մարինե Կատանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG