Մատչելիության հղումներ

logo-print

Դիտորդական խումբը այցելել է զինված հանցախմբի գործով ձերբակալվածներին․ նրանցից մեկը չի սնվում


Ձերբակալությունները Նորք-Մարաշում, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ձերբակալությունները Նորք-Մարաշում, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ոստիկանության Դիտորդական խումբը այսօր Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) հանդիպել է «նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված» 18 ձերբակալվածների հետ:

Խումբը իր հաղորդագրությունում տեղեկացնում է, որ «18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից»: «Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին, որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ», - փոխանցում է Դիտորդական խումբը:

Խումբը որոշ իրավունքների մասին տեղեկացրել է ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին: «Ձերբակալվածներից Գ. Ջ․-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ․-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ․-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ․-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի», - ասված է հաղորդագրությունում:

Դիտորդական խումբը պարզել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին արգելված էր թե՛ տեսակցության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելը:

Խումբը վստահեցնում է, որ «տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG