Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հայ - լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակում նոյեմբերի 25-28-ը Լիբանանում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, այցի ընթացքում Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի ու Լիբանանի զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG