Մատչելիության հղումներ

logo-print

«Հեռուստամարաթոն 2015»-ի արդյունքում՝ մոտ 10․4 միլիոն դոլար


Լուսանկարը՝ «Հայաստան» հիմնադրամի

Լուսանկարը՝ «Հայաստան» հիմնադրամի

Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում անցկացված «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում», - նշված է հաղորդագրությունում:

Հիմնադրամը նշում է նաև, որ այդ նպատակով ողջ տարվա ընթացքում իր աշխարհասփյուռ գրասենյակները համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:

Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:

«Հեռուստամարաթոն 2014»-ը, հիշեցնենք, արձանագրել էր 12․4 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG