Մատչելիության հղումներ

Զինված հանցախումբը «օրեր անց գործելու էր»


Իրավապահները Երևանի Նորք թաղամասում օպերատիվ գործողությունների ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Իրավապահները Երևանի Նորք թաղամասում օպերատիվ գործողությունների ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի անվտանգության մարմինների կողմից բացահայտված զինված հանցախումբը ծրագրել էր սպանություններ, այն էլ՝ հանրության համար, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Միայն կարող եմ ասել, որ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ», - նշեց Համբարձումյանը:

Ըստ նրա՝ «օրեր անց խումբը գործելու էր, իրականացնելու էր իր հանցավոր մտադրությունը»։


Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG