Մատչելիության հղումներ

Բացահայտվել է «Զվարթնոց»-ի ականապատման կեղծ հաղորդման հեղինակը


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Բացահայտվել է նոյեմբերի 1-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին օդանավակայանի ականապատման մասին կեղծ հաղորդագրություն ուղարկած անձի ինքնությունը։

Օդանավակայան ուղարկված հաղորդագրությունում, հիշեցնում է Հայաստանի ոստիկանությունը, ասվում էր, որ «Զվարթնոց»-ն ականապատված է և երկու օրվա ընթացքում կպայթի»։

«Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ Միացյալ Նահանգներում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ոստիկանությունը փոխանցում է, որ միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973 թվականին ծնված Ս. Զաբաբոնովը:

«Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը։ Փաստի առթիվ Ռուսաստանի ներքին գործերի Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի քրեական օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG