Մատչելիության հղումներ

Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է անում համակարգել դիրքորոշումները միջազգային հարթակներում


Լուսանկարը՝ ԱԺ փոխնախագահի գրասենյակի

Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստում «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ-ի նախագահությունում» թեմայով իր ելույթում Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների և մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ: Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձևավորման և զարգացման համար: Մասնավորապես, կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական և համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների դաշնակիցների շահերից»:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության համատեղ հակազդեցության:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Շարմազանովը կարևորել է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը, որպես գործնական քայլ՝ առաջարկելով 2016 թվականին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով:

Ազգային ժողովի փոխնախագահն առաջարկել է նաև ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում գալիք տարվա առաջին կեսին. առաջարկն ընդունվել է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG