Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում գործակցության սերտացումը։

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG