Մատչելիության հղումներ

logo-print

Վեդու ջրամբարի կառուցումը կֆինանսավորի Զարգացման ֆրանսիական գործակալությունը


Ջրամբար Հայաստանում, արխիվ

Ջրամբար Հայաստանում, արխիվ

Գործադիրը այսօր հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»:

Կառավարության փոխանցմամբ՝ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG