Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը բարձրացնում է ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը


Կառավարությունը այսօր որոշել է թիրախային և գյուղական բնակավայրերի բնակչության համար հասանելի դարձնել ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխի միջոցները։

Կառավարության փոխանցմամբ, գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու, տոկոսագումարը վճարելու, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:

«Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տվել, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում լիարժեք օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումար մարելու և տոկոսագումար վճարելու համար: Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար», - ասված է կառավարութան հաղորդագրությունում։

Որոշմամբ նաև սահմանվել է, որ Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունել առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը, վարչապետն այն համարել է շատ կարևոր քայլ, որով ավելացվում են դրամագլխի ծախսերի ուղղությունները և հնարավորություն է տրվում քաղաքացիներին այդ գումարն արդյունավետ օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG