Մատչելիության հղումներ

Մրցույթ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար


Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոն

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոն

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ և ստեղծվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով:

Կարգադրության համաձայն, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում, հանձնաժողովի նախագահն է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, քարտուղարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանը, հանձնաժողովում ընդգրկված են «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG