Մատչելիության հղումներ

logo-print

Սյունիքի մարզպետի որդին՝ «Հայանտառ»-ի տնօրենի օգնական


Տիգրան Խաչատրյան, արխիվ

Տիգրան Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով անցնում էր «Սդղի գյոլի» գործով, այս ամսվա սկզբին՝ նոյեմբերի 2-ին, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական:

«Ազատության» հետ զրույցում այս լուրը հաստատեց «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը՝ նշելով, որ Տիգրան Խաչատրյանը շատ հավասարակշռված երիտասարդ է, իսկ իրավապահ մարմիններն էլ «Սդղի գյոլի» գործով լուծումներ տվել են։

«Տիգրանը շատ բարեկիրթ երիտասարդ է, իմ նախաձեռնությամբ եմ նրան նշանակել օգնական: Իմ հարաբերությունները նրա հոր հետ և՛ ընկերական են, և՛ ընկերական-գործնական: Իր աշխատանքը կատարում է պարտաճանաչ, մասնագիտությամբ տնտեսագետ է: Գորիսի համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Սանկտ Պետերբուրգում: Օգնական է, շատ լավ աշխատում է, դա ցածր պաշտոն է՝ ուղղակի կատարում է տնօրենի հանձնարարականները», - «Ազատության»-ը ասաց Մաթևոսյանը՝ հավելելով. - «Նոյեմբերի 2-ից Տիգրան Խաչատրյանը բոլորի նման պարտաճանաչ գալիս է աշխատանքի»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG