Մատչելիության հղումներ

Ամերիկացի գեներալ․ Կունդուզի հիվանդանոցի վրա գրոհը ողբերգական սխալ էր


Աֆղանստան - Ամերիկացի գեներալ Ջոն Քեմփբըլը Քաբուլում ասուլիսի ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Աֆղանստան - Ամերիկացի գեներալ Ջոն Քեմփբըլը Քաբուլում ասուլիսի ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների հետաքննչական ծառայությունը պարզել է, որ ամերիկյան օդուժի հարձակումը Աֆղանստանի հիվանդանոցի վրա անխուսափելի չէր:

Գեներալ Ջոն Քեմփբըլի խոսքով՝ դա ողբերգական սխալ էր, ամերիկյան օդուժը երբեք միտումնավոր չէր հարվածի հիվանդանոցին:

Մոտ երկու ամիս առաջ Կունդուզում հիվանդանոցի վրա ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները:

Ամերիկացի գեներալը չի նշել, թե քանի մարդ է աշխատանքից ազատվել, ավելացնելով, սակայն, որ պատահարի պատասխանատուների նկատմամբ քննչական աշխատանքներ կտարվեն ռազմական արդարադատության շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG