Մատչելիության հղումներ

Կրասնոյարսկում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, կա 10 զոհ, նրանց թվում՝ հայ օդաչու


Ռուսաստան, Կրասնոյարսկի երկրամաս, Ենիսեյ գետը, արխիվ

Ռուսաստան, Կրասնոյարսկի երկրամաս, Ենիսեյ գետը, արխիվ

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում՝ Ենիսեյ գետի ափին, Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որի պատճառով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

Ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ ուղղաթիռում եղել է 25 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամներ։ Նույն աղբյուրը նշում է, որ վերջին տվյալներով, վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները, իսկ 15 վիրավորները տեղափոխվել են Իգարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իրավապահ մարմինները քննարկում են ուղղաթիռի կործանման երկու վարկած՝ տեխնիկական անսարքություն և անձնակազմի սխալ, նշելով, որ ուղղաթիռը թռիչքից անմիջապես հետո անհետացել է ռադարներից, այնուհետև անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, սակայն վայրէջքի ժամանակ ֆյուզելյաժը քանդվել է։

LifeNews-ը հաղորդում է, որ ուղղաթիռի երկրորդ օդաչուն 53-ամյա Լևոն Թանանյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG