Մատչելիության հղումներ

Լավրով․ Օդանավի վրա հարձակումը կանխամտածված սադրանք էր


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կանխամտածված սադրանք է որակել Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի վրա հարձակումը, հավելելով, որ ՆԱՏՕ-ն փորձում է քողարկել թուրքական օդուժի գործողությունները:

Երեկ իր ելույթի ժամանակ Լավրովը նաև ասել է, որ միջադեպը բավական տարօրինակ գնահատականի արժանացավ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից՝ ակնկարկելով, որ այդ կառույցները կարեկցանք անգամ չհայտնեցին:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Մոսկվան մտադիր չէ ուղարկել Թուրքիա կամ այնտեղից ընդունել դիվանագետների կամ այլ բարձրաստիճան անձանց:

Թուրքական աղբյուրները երեկ հաղորդել են, թե հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև, ինչը պաշտոնական Մոսկվան հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG