Մատչելիության հղումներ

Су-24-ի օդաչու. Նախազգուշացում չի եղել, սահմանը չի խախտվել


Սիրիա - Կործանված Су-24-ի օդաչու Կոնստանտին Մուրախտինը (կենտրոնում) «Հմեյմիմ» ռազմաբազայում պատասխանում է լրագրողների հարցերին, Լաթաքիա, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Սիրիա - Կործանված Су-24-ի օդաչու Կոնստանտին Մուրախտինը (կենտրոնում) «Հմեյմիմ» ռազմաբազայում պատասխանում է լրագրողների հարցերին, Լաթաքիա, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Թուրք-սիրիական սահմանին երեկ Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռի փրկված օդաչուն՝ Կոնստանտին Մուրախտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թռիչքի ժամանակ թուրքական կողմից որևէ նախազգուշացում չի եղել՝ «ո՛չ ռադիոփոխանակմամբ, ո՛չ վիզուալ»։

«Առհասարակ որևէ կոնտակտ չի եղել», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ասել է Մուրախտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ «Հրթիռն էլ մեր ինքնաթիռի պոչին դիպավ հանկարծակի... Մենք նույնիսկ վիզուալ այն չէինք դիտարկել՝ հակահրթիռային մանևր կատարելու համար», - ընդգծել է նա։

Օդաչուն հերքել է թուրքական կողմի նաև այն պնդումը, թե ռմբակոծիչը հայտնվել էր Թուրքիայի օդային տարածքում։ «Դա բացառված է, նույնիսկ մեկ վայրկյանով, առավել ևս, որ թռչում էինք շուրջ 6 հազար մետր բարձրության վրա, եղանակը պարզ էր, ինչպես մենք ենք ասում՝ «միլիոնը միլիոնին»։ [....] Նույնիսկ Թուրքիա դուրս գալու վտանգ չկար», - հավաստիացրել է Մուրախտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG