Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացուն ապօրինի արգելել են երկրից դուրս գալ


Լուսանկարը՝ օմբուդսմենի գրասենյակի

Լուսանկարը՝ օմբուդսմենի գրասենյակի

Ռուսաստանի արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է:

Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել է, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա:

Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG