Մատչելիության հղումներ

Մոսկվայում քարկոծվել է Թուրքիայի դեսպանատունը


Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Մոսկվայում ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել Թուրքիայի դեսպանատունը, շենքի վրա քարեր և ներկանյութ են նետել, ջարդվել են պատուհաններ: Այս մասին հաղորդում է ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը, հավելելով, որ այժմ տեղում ոստիկաններ են աշխատում, ովքեր փորձում են ետ մղել դեսպանատան առջև խմբված ցուցարարներին:

Հեռուստաընկերության փոխանցմամբ, ավելի վաղ դեսպանատան մերձակայքում մարդիկ էին հավաքվում, ովքեր մտադիր էին իրենց բողոքն արտահայտել թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ինթնաթիռի խոցման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG