Մատչելիության հղումներ

Շոյգու. Су-24 օդանավի երկրորդ օդաչուն ողջ և առողջ է


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Երեկ թուրք - սիրիական սահմանին խոցված Су-24 օդանավի երկրորդ օդաչուն ռուսական և սիրիական բանակների հատուկ ուժերի ջանքերով փրկվել է և տեղափոխվել ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ հատուկ գործողությունը տևել է 12 ժամ։

«Օպերացիան հաջող ավարտ ունեցավ։ Շտուրմանը տեղափոխվել է մեր բազա։ Նա ողջ և առողջ է», - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է Շոյգուն՝ հավելելով. - «Ես ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր բոլոր տղաներին, ովքեր չնայած առկա մեծ ռիսկերին աշխատեցին ողջ գիշեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG