Մատչելիության հղումներ

Հրազենով սպանություն Վարդանանց փողոցում․ կասկածյալը դեռ հայտնաբերված չէ


Երեկ ժամը 20:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է», - ասված է հաղորդագրությունում: Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ այսօր պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թվականին ծնված Մկրտիչ Պ.-ն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG