Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հյուսիսում պատանդառվածները ազատվել են


Ֆրանսիայի իրավապահները ազատել են երեկ բելգիական սահմանին մոտ գտնվող Ռուբե քաղաքում պատանդառված մարդկանց:

«Կալաշնիկով» ինքնաձիգներով զինված հանցագործները փորձել են պատանդ վերցնել տեղի բանկի մասնաճյուղի մենեջերին: Մենեջերին հաջողվել է փախուստի դիմել, սակայն հանցագործները պատանդ են պահել նրա կնոջը և երկու երեխաներին: Ոստիկանական հատուկ գործողության արդյունքում պատանդներն ազատվել են, հանցագործներից մեկը սպանվել է, մեկը՝ ձերբակալվել, մի քանիսը փախուստի են դիմել: Իրավապահները հայտարարել են, որ այս միջադեպի և ահաբեկչական հարձակումների միջև կապ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG