Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հրադադարի 40 խախտում, 900 կրակոց


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում, արխիվ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում, արխիվ

Նոյեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG